Ով պետք է լինի Հայաստանի նախագահ․ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրենք իրենց խոսքը կասեն

Մանրամասներ

Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական ու նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին, ու ինքը խուսափում է այդ ամենից։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը։

Օհանյանը նշել է, որ հրաժարականից հետ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նոր նախագահական ընտրություններ լինեն, որոնցում իրենց դաշինքն իր խոսքը կասի։

Հարցին՝ առաջադրելու են արդյո՞ք նախագահի թեկնածու, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ քննարկելուց հետո դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտան․

«Ես գտնում եմ, որ մեր պետության գլուխ, նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ սփյուռքում։ Երբ գործընթացն ամբողջությամբ սկսի ընթացք ստանալ, մենք կքննարկենք ու դրա մասին հայտարարություն կանենք»։