Այսօրվա ասուլիսում Փաշինյանը մտադիր է պատմել զորքերի միակողմանի հետքաշման, «անվտանգության գոտում» ռուսական զորքերի տեղակայման և «միջանցքների» բացման մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր կկայանա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Ուղիղ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 24-ին, Փաշինյանը հարցազրույց էր տվել, որի հիմնական ուղերձը «ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու» անհրաժեշտության մասին հայտարարությունն էր։ Ո՞րն է լինելու ուղերձն այս անգամ

Անցյալ շաբաթ և՛ արտաքին գործերի նախարարը, և՛ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը բացահայտեցին Մոսկվայի միջոցով Բաքու ուղարկված «սահմանազատման» վերաբերյալ Երևանի առաջարկների էությունը։ Դրանք հանգում ​​են «զորքերի հայելային հետքաշմանը» եւ «անվտանգության գոտու» ստեղծմանը։

Բաքուն մերժել է առաջարկը՝ ասելով, որ «սահմանազատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների», այսինքն՝ Բաքուն չի պատրաստվում դուրս բերել զորքերը։ Դրանից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ եթե Բաքուն չընդունի առաջարկը, իրենք միևնույն է «կշարունակեն դիվանագիտությունը»։

Հանրային-քաղաքական տարբեր խմբեր դեմ են զորքերի հայելային հետքաշմանը` հայտարարելով, որ դա նշանակում է տարածքային նոր զիջումներ:

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին և խոսել եռակողմ պայմանավորվածությունների կատարման մասին, իսկ դրանց թվում սահմանազատումն է, որի հարցում Մոսկվան շտապեցնում է Հայաստանին։

Դժվար չէ կանխատեսել, թե ինչ է ասել Պուտինը Փաշինյանին՝ Հայաստանին հարկադրելու են միակողմանիորեն դուրս բերել զորքերը: Մոսկվան Բաքվի ներխուժումների միջոցով ձեւավորում է «անվտանգության գոտիներ» եւ միջանքներ՝ Հայաստանից օտարելով նոր տարածքներ «խորհրդային քարտեզներով»։

«Զորքերի հետքաշումը եւ սահմանազատումն ու սահմանագծումը նույն բանը չեն։ Խոսքը ԽՍՀՄ քարտեզների հիման վրա հետ քաշելու մասին է։ Իսկ սահմանազատման ու սահմանագծման համար երկար գործընթաց պետք է տեղի ունենա»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ Հարցին, թե ինչու Հայաստանը չի մեղադրում Բաքվին ներխուժումների հարցով եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ, Գրիգորյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի վերաբերում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այլ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Այսինքն՝ Բաքվի ներխուժումներն արդարացված են։

Դատելով իրադարձությունների տրամաբանությունից՝ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մտադիր է պատմել զորքերի միակողմանի հետքաշման, «անվտանգության գոտում» ռուսական զորքերի տեղակայման և «միջանցքների» բացման մասին՝ «Հայաստանի շահերին համապատասխան»։

Սկզբնաղբյուր