Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում․ մենք՝ որպես ազգ, պետականության իրավունք չունենք․ Շարմազանով

Մանրամասներ

ա

Կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել։

Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ…

Մենք՝ որպես Ազգ, Պետականության իրավունք չունենք…

Համացանցը զետեղված է նյութերով, ուր կապիտուլյանտը «դուխով» երգի տակ պարում է, իսկ Շուշին ու Հադրութը հանձնված է, 5.000 տղերքն էլ գնացին հավերժություն։

Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում։

Մեծն Հրանտ Մաթեւոսյանին հիշեցի՝ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: 

Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: 

Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանով