Ղրիմի վերաբերյալ սկանդալային հայտարարությունների պատճառով Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարը հրաժարական է տվել

Մանրամասներ

1

Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբախը հրաժարական է տվել Ռուսաստանի և Ղրիմի վերաբերյալ իր հայտարարությունների պատճառով առաջացած սկանդալից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Շենբախը Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտի համաժողովում հայտարարել էր որ Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը, որին ի պատասխան Ուկրաինայի ԱԳՆ-ը պահանջել էր Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հայտարարությունները: