Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Թուրք լրագրողուհի Սեդեֆ Քաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղիղ եթերում հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով CNN Turk-ին։

Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է մեջբերել պալատում գտնվող անասունների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Մի շարք պաշտոնյաներ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչներ հրապարակավ կոշտ են արձագանքել լրագրողի խոսքերին։ Մասնավորապես, իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն ասել է, որ լրագրողի ասածը ոչ թե ընդդիմադիր դիրքորոշման ներկայացում է, այլ «անբարոյականություն ու հիմարություն»։ Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նաեւ հետաքննություն է սկսել այն հեռուստաալիքի դեմ, որի մասին խոսել է Քաբաշը։

«Դատարանը վճիռ է կայացրել Սենեմ Քաբաշի ձերբակալման վերաբերյալ»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը։