ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ

Մանրամասներ

ա

Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը մտահոգություն է հայտնել երկու Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ եւ կոչ է արել թալիբներին բացահայտել նրանց գտնվելու վայրը։ Այս մասին ասվում է առաքելության թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՄԱԿ-ը կիսում է աճող մտահոգությունը երկու աֆղանստանցի ակտիվիստների՝ Թամանա Զարյաբ Պարիանիի եւ Փարվանա Իբրահիմհելի անհետացման կապակցությամբ, որոնք, ըստ տեղեկությունների, առեւանգվել էին իրենց տներից չորեքշաբթի գիշերը: Մենք կոչ ենք անում թալիբներին տեղեկատվություն տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին եւ պաշտպանել բոլոր աֆղանտանցիների իրավունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: