Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը

Մանրամասներ

1

Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շենբախը հայտարարել է, որ Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը։ Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ Այս մասին նա ասել է Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտի համաժողովում։

Նրա խոսքով ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ է համապատասխանել դաշինքի բոլոր պահանջներին, իսկ այժմ դա անհնար է օկուպացիայի պատճառով:

«Ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում։ Ղրիմի կղզին կորել է, և այն երբեք չի վերադառնա։ Դա փաստ է», – ասել է Շենբախը։

Ուկրաինայի ԱԳՆ-ը պահանջել է Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբահի հայտարարությունները: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ուկրաինական գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։

«Կտրականապես անընդունելի ենք համարում Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբախի հայտարարությունները։ Ղրիմի թերակղզին կարող է «կորչել» միայն գերմանացի փոխծովակալի երևակայության մեջ։ Ղրիմն անպայման կվերադառնա՝ շնորհիվ Ուկրաինայի և նրա գործընկերների համառ ջանքերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլենկոն։