Ամենաշատ երեխա ունեցող պատգամավորը Տարոն Մարգարյանն է․ 4 երեխա ունեն միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները

Մանրամասներ

1

Ազգային ժողովում 107 պատգամավորներից 7-ն ունեն 4 ու ավելի երեխա։ Անհավանական զուգադիպությամբ 4 երեխա ունեն միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանք են՝ Արմեն Գևորգյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Խաչատրյանը, Վահե Հակոբյանը,  Արմեն Չարչյանը, Սեյրան Օհանյանը։

Խորհրդարանում ամենաշատ երեխա ունեցող պատգամավորը Տարոն Մարգարյանն է։ Երևանի նախկին քաղաքապետը 6 երեխա է մեծացնում` 5 որդի, 1 դուստր։