Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ուսանողական և փոխանակման ծրագրով այցելուների ոչ ներգաղթային արտոնագրի դիմումները:

«Երբ համավարակի հետ կապված տեղում տիրող իրավիճակը թույլ տա, մեր դեսպանությունը կսկսի ընթացք տալ հավելյալ ոչ-ներգաղթային վիզաների տրամադրմանը առնչվող գործերին։ Մենք ակնկալում ենք, որ վիզաների գործերի ծավալն ու հերթագրման ժամանակացույցը կախված կլինի տեղական համավարակային իրավիճակից։ Ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր ծառայությունների մատուցումը կվերսկսվի միայն բավարար ռեսուրսների և ապահով միջավայրի առկայության դեպքում»,-հայտնում են դեսպանատնից։

Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում որևէ տուրիստական գործակալության հետ։ Յուրաքանչյուր դիմում, անկախ նրանից, թե այն լրացվել է դիմորդի կողմից, թե տուրիստական գործակալության օգնությամբ, քննվելու է ըստ դիմորդի անհատական հանգամանքների։

«ԱՄՆ դեսպանության բոլոր այցելուները պետք է հետևեն Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված COVID-19 պահանջներին։ Համաձայն վերոնշյալի օդանավակայանով կամ ցամաքային սահմանով Հայաստան մուտք գործած անձինք պետք է տրամադրեն COVID-19-ի դեմ կատարված պատվաստման փաստաթղթեր ժամանումից առնվազն 14 օր առաջ, կամ ներկայացնեն 72 ժամվա ընթացքում կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան, կամ էլ ժամանելուն պես թեստ հանձնեն և ինքնամեկուսանան մինչև թեստի արդյունքների ստացումը: Ավելին, հյուպատոսական ծառայությունների համար դեսպանություն այցելողները պետք է կրեն դիմակ։ Դիմակ չունեցող անձանց չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ դեսպանատուն և նրանք ստիպված կլինեն  այցելության համար այլ օր վերցնել»,-ասված է հայտարարության մեջ։