ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

Մանրամասներ

1

ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակրի մասնակցությամբ, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Նա լրագրողներին ասել է, որ «Հարված Նեպտուն-22» ռազմածովային զորավարժությունները նախապես ծրագրված էին, սակայն դրանք սկսելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել Ուկրաինայի շուրջ սրված իրավիճակը։

Ավիակրի՝ «Հարրի Թրումեն»-ի հարվածային  խումբ կհայտնվի ՆԱՏՕ-ի օպերատիվ հսկողության տակ և կլինի այս վաղուց ծրագրված զորավարժությունների առանցքը»,- Քիրբիի խոսքերն է մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել «հեռահար հարվածներ» և հակասուզանավային պայքար,որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի ևս մի քանի երկրներ, սակայն դրանց անունները չի նշել։

«Զորավարժությունների անցկացման հարցը պատշաճ կերպով քննարկվել է՝ հաշվի առնելով առկա լարվածությունը: Եվ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բոլոր դիտարկումներից և քննարկումներից հետո որոշում է կայացվել գործի դնել», – ասել է Քիրբին:

Նրա տվյալներով՝ զորավարժությունները մեկնարկում են երկուշաբթի օրը և կտևեն մինչև փետրվարի 4-ը։