Նռնականետեր են կիրառել. Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

Իրավիճակ
Live24-ը ներկայացնում է

ա

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Հունվարի 21-ին գերատեսչությունում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտման չորս փաստի մասին:

«Վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է մեկ անգամ»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Գերատեսչությունում հավելել են, որ կրակոցների ժամանակ ուժայինները նռնականետեր են կիրառել: