Շվեյցարիան պատրաստ է կրկին հյուրընկալել ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Շվեյցարիան կրկին պատրաստ է ընդունել ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ինյացիո Կասիսը Ժնևում կայացած ասուլիսում:

«Շվեյցարիան միշտ պատրաստ է ընդունել երկխոսությունն այդ երկու երկրի միջև՝ նպաստելու խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին»,- ասել է նա:

Ուրբաթ Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է անցկացրել Շվեյցարիայի նախագահի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: