Ռուսաստանը խփելու է. Ուկրաինան կիսելու հարցում վերջին պայմանավորվածություններն են գնում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև

Իրավիճակ
Live24-ը ներկայացնում է

ա

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարծում եմ Ռուսաստանը խփելու է։ Վերջին պայմանավորվածություններն են գնում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, Ուկրաինան կիսելու հարցում։ Ռուսաստանն ուզում է ողջ Սև ծովյան ափը։ ԱՄՆ-ն սակարկում է։

Հայաստանը Ղազախստանի և Ուկրաինայի թոհուբոհում փոքր ինչ ժամանակ է շահել իր սեփական հրացերը լուծելու համար։ Կհասցնենք թե ոչ չգիտեմ, բայց եթե Թուրքիայի հետ սահմանի բացումը ստացվի, ապա դա կլինի տնտեսության ու պետականության համար մեծ առաջընթաց։

Ադրբեջանը լինելու է Ղազախստանից և Ուկրաինայից հետո հերթական պետությունը, ով պիտի Ռուսաստանի հետ կիսի իր սուվերենությունը։ Իսկ դա սովորաբար ցավոտ գործընթաց է լինում։

Արցախը ՀՀ-ից պոկվելով ու միայնակ խաղալով մեծ հնարավորություն է ձեռք բերում որպես ռուսական գործոն Ադրբեջանի հետ Դու-յով խոսելու։ Արցախի անկախությունը հնարավոր է, իհարկե Ռուսական ազդեցության դաշտում կամ ավելի ճիշտ կազմում։

Թուրքիան չկարողացավ Ղազախստանը պոկել, ավելին, հասկացավ, որ Ադրբեջանի հարցում շատ է խորացել, անտեսելով ռուսական իրավունքները տարածաշրջանում։ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը նա իրեն թույլ կտա այնքան, որքանով որ անհնար կլինի դեպի Ադրբեջան խորացումը։

Իրանը Ռուսաստանին աջակցություն հայտնեց, իսկ դա նշանակում է, որ Սովետը վերականգնվելու ուղղությամբ ջանքերում Իրանն առնվազն չի խանգարի։

Թերևս այսքանը։

Աստված մեզ բոլորիս պահապան»: