Ռուսաստանը երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին․ Լավրով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանը երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին, Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ռուսաստանը երբեք, ոչ մի տեղ չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին իր պաշտոնական ներկայացուցիչների միջոցով»,-ընդգծել է Լավրովը։

«Դուք պնդում եք, որ մենք պատրաստվում ենք հարձակվել Ուկրաինայի վրա, թեև մենք բազմիցս բացատրել ենք, որ դա այդպես չէ։ Բայց պնդելով, որ դա տեղի կունենա, դուք հարցնում եք՝ ինչո՞ւ հիմա, իսկ ե՞րբ չպետք է հարձակվենք»,- CNN-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է նա։