Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է Զելենսկիի հրաժարականը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանում հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և պետք է հրաժարական տա։ Այսպիսի հայտարարություն է արել ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը։

«Նա ի վիճակի չէ արձագանքել երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Այսօրվա իրական ելքը նրա հրաժարականն է: Իշխանության ամբողջական վերականգնումն ամենակարճ ճանապարհն է դեպի խաղաղություն և Ուկրաինայի ելքը ճգնաժամից»,- ասված է կուսակցության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ Զելենսկիի ընկերները վերածվում են նոր օլիգարխների. նրանք յուրացնում են պետական ​​միջոցները, կանխիկացնում են պետական ​​տենդերները և գողանում նպատակային բյուջետային միջոցները, այդ թվում՝ CoViD-19 համաճարակի դեմ պայքարի համար նախատեսված միջոցները։