Ես փորձել եմ Յոժի հետ ռաբլեականություն անել

Մանրամասներ

1

Այսօր խորհրդարանում ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը, խոսելով Սերգեյ Դանիելյանի հետ հայտնի տեսանյութի մասին, հայտարարեց, որ Ֆրանսուա Ռաբլեն իր վեպի մեջ ունի մի հերոս, որը սկսում է հայհոյել, ու 2,5 էջ Ռաբլեն նկարագրում է ֆրանսերենով բոլոր հնարավոր հայհոյանքները․

«Միխայել Բախտինը, որը ռուս ազգի գրականագետ է ու միջնադարյան գրականության մեծագույն մասնագետներից մեկն է, հաստափոր գիրք ունի Ռաբլեի հայհոյանքների հետ կապված ու ոչ միայն։ Եթե չի ստացվել իմ ռաբլեականությունը, ներողություն եմ խնդրում։ Ես փորձել եմ Յոժի հետ ռաբլեականություն անել։ Գուցե և չի ստացվել»։