Պեսկովը՝ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Մանրամասներ

ա

Ամերիկացի օրենսդիրները, ով ինչում որ հմուտ է, առաջարկում են բազմաթիվ անհեթեթ օրինագծեր, որոնք մեկնաբանելն անտեղի է, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ամերիկացի օրենսդիրները մարզվում են՝ ով ինչում որ հմտացած է: Որքան շատ են  իրենց բովանդակությամբ, առաջարկվող միջոցառումների առումով անհեթեթ նախագծերը, այնքան շատ են արժեզրկվում այդ գաղափարները։ Մենք արդեն աննպատակահարմար ենք համարում մեկնաբանել յուրաքանչյուր նման «մարզում»»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ԱՄՆ որոշ կոնգրեսականների առաջարկներն են պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

Ավելի վաղ, ԱՄՆ Կոնգրեսի կայքի տեղեկատվության համաձայն, հանրապետական Ջիմ Բենքսը ներկայացրել է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր նախագիծ։ Միևնույն ժամանակ, Washington Post-ը գրել է, որ նախագծում անձամբ հիշատակվում են Ռուսաստանի նախագահը, ՌԴ նախարարների կաբինետի անդամները, դաշնային ծառայությունների ղեկավարները, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարը: