ԲԱՅԴԵՆ․ Եթե ռուսական զինուժը հատի Ուկրաինայի սահմանը, դա կարժանանա «կոշտ եւ համակարգված պատասխանի»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով կհամարվի ներխուժում, եւ Մոսկվան թանկ գին կվճարի նման գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է AP-ը։

Սա Սպիտակ տան վերջին փորձն էր՝ պարզաբանելու Բայդենի մեկնաբանությունները մեկ օր առաջ, երբ նա ենթադրում էր, որ Ռուսաստանի «ոչ նշանակալի ներխուժումը» Ուկրաինա կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ավելի կշռադատված պատասխանին: 

Բախվելով հանրապետական ​​օրենսդիրների եւ ուկրաինացի պաշտոնյաների քննադատությունների ալիքին՝ Բայդենը փորձել է պարզաբանել իր արտահայտությունները Սպիտակ տան ներքին քաղաքականությանը նվիրված հանդիպման ժամանակ։

«Ես բացարձակապես անկեղծ եմ եղել նախագահ Պուտինի հետ։ Եթե ռուսական ստորաբաժանումները հատեն Ուկրաինայի սահմանը, դա ներխուժում է»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ներխուժումը կարժանանա «կոշտ եւ համակարգված տնտեսական պատասխանի»։