Մենք ծանր որոշում ենք կայացրել. Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Դիվանագիտական ծառայության գործում ունենք խորշեր: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիվանագիտական ծառայողների փոխհատուցման չափերն ավելացնող որոշման նախագծի քննարկման ժամանակ:

«2018-2019 թթ դրությամբ մենք դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից, այսինքն՝ դեսպանատունը ֆինանսավորվում է անհատի գրպանից։ Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով։

Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց հարց տվե՞լ ենք, թե իրենք ինչ պայմաններում, ինչ միջավայրում են աշխատում։ Դա նույնն է, որ մենք օլիմպիական խաղերի ուղարկենք վազորդի մեկ մարզակոշիով եւ ասենք՝ պետք է մրցակցես ու մեր երկրի զինանշանը, դրոշը պաշտպանես: Այդպես չի լինում»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ իրենք լավ հասկանում են, որ դիվանագետների փոխհատուցման չափերը բարձրացնելու քայլն անում են իրենց քաղաքական ռեսուրսի հաշվին, ընդհուպ մարդկանց վստահության հաշվին. «Բայց մեր այստեղ գտնվելն անիմաստ կանցնի, եթե մենք ինստիտուցիոնալ կայացման ճանապարհ չանենք՝ հատուկ ծառայություններից ու պետական մարմններից սկսած. «Մեզ ամենաշատը դրա համար են քննադատել, բայց ես ուրախ եմ, որ մենք այդ քաղաքական կամքն ունեցել ենք եւ գնացել ենք առաջ: Դա տվել է իր արդյունքը, հակառակ դեպքում քաղաքացին չէր գնա ու մեր ուժի օգտին չէր քվեարկի: Թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրուացնելու հաշվին մենք պետք է ՀՀ-ում պետական նիստիտուտների ու համակարգի կայացման ճանապարհով գնանք:

 Լինելու են քննադատություններ, շահարկումներ, մենք ոչ մի քննադատություն չենք արհամարհում, բայց մենք ունենք կամք՝ մեր անելիքն անելու, և մենք մեր անելիքն անելու ենք», - հայտարարեց վարչապետը։

Այսպիսով, կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը հոգալ գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։