Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու

Մանրամասներ

1

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. 

«Մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից էլ լայն մասնակցություն է լինելու: Աշխարհի բոլոր տեղերից բոլորին հրավիրում ենք:

Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 ԱԳ նախարարներ: Հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին Եգիպտոսին»: