Այսօր կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը մի շարք թվեր ներկայացրեց, որոնք արձանագրվել են Պարեկային ոստիկանության աշխատանքի արդյունքում։ Նա նաև հայտնեց, որ պարեկային ոստիկանության ծառայողների կողմից վարչարարություն է կատարվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքների մասով, ինչը երբեք չի եղել Հայաստանում։ Այդ բոլոր ոստիկանները խրախուսվել են։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ իր ընտանիքի անդամները ևս շփում ունեցել են Պարեկային ոստիկանության հետ։
Երբ ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանը ձայն խնդրեց, վարչապետն ասաց «Համեցեք, պարոն Դումանյան, Ձե՞զ էլ են տարել պլաշադկա»,-հայտարարեց նա ու բարձր ծիծաղեց։
Նախարարը նշեց, որ այսօր փոխվել է ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը․ «Այսօր, ի տարբերություն նախկինի, երբ որոշակի անվստահություն է եղել ոստիկանների նկատմամբ, որոշակի խզում է եղել, ամեն օր նկատում է, որ ոստիկանություն-հասարակություն ներդաշնակությունն ամբողջական է, չկա ջրբաժան, չկա լարում, կա հավատ, ինչը շատ կարևոր է ու մեծ ձեռքբերում»։
0Comments