Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 1 նոր դեպք

Մանրամասներ

ա

Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349 329-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8026 է:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9542-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 103 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 857։ Մեկ օրում արվել է 5838 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 666 375 թեստավորում: