Ռուսաստանը կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները. Օրինագիծը ներկայացվել է ՌԴ Պետդումա

Մանրամասներ

ա

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված օրինագիծ՝ այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» և «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը» ճանաչելու անհրաժեշտության մասին, հայտնում է korrespondent.net-ը։

Փաստաթղթի համաձայն, ռուս կոմունիստները ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը համարում են «ողջամիտ և բարոյապես արդարացված»: Նրանց կարծիքով, վերջին տարիներին այնտեղ կառուցվել են ժողովրդավարական մարմիններ և լեգիտիմ իշխանության բոլոր ատրիբուտներով պետություններ։