Հանուն Ռուսաստանի. Էրդողանի օգնականը հերքել է ինքն իրեն 

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի նախագահի օգնական Իհսան Շեները, որը նախկինում դատապարտել էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայությունը Ղազախստանում, ասել է, որ իրեն սխալ են հասկացել։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանատունը, նա համապատասխան հայտարարություն է արել Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպմանը, գրում է ng.ru-ն։

«Դեսպան Ա. Վ. Երխովն այցելել է Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի գլխավոր խորհրդական Ի. Շեներին, հանգամանալից, բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցեր։ Ի.Շեները նշել է, որ Ղազախստանի թեմայի վերաբերյալ մեկ նախադասություն, որը հնչել է «Մենք չենք մոռացել և թույլ չենք տա մոռանալ հուլիսի 15-ը» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում, սխալ է ընկալվել»,- ասվում է ՌԴ դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։

Շեները իր ելույթում խոսել էր Ռուսաստանի կողմից «Ղազախստանի օկուպացիայի» և Ղազախստանի նկատմամբ «խորհրդային ճնշումների» մասին։