Արմեն Աշոտյանն իր էջում գրում է․ «Հայ-ադրբեջանական հակամարտության սրացման ռազմաճակատը ոչ միայն ֆիզիկական է, այլ քաղաքական է ու Երևանում է:
Ուզու՞մ ենք հաղթել Ադրբեջանին, պետք է հաղթենք Նիկոլին:
Մեր հիմնական խնդիրը Երևանում իշխանություն փոխելն է:
Կբացվեն և՛ Ստեփանակերտի, և՛ ռազմաճակատի, և՛ բանակի, և՛ սփյուռքի մեր հայրենակիցների թոքերը:
Ինչքա՞ն ենք փախնելու, ու՞ր ենք փախնելու:
Անգամ Մարս արտագաղթելու դեպքում ազգային այս ամոթը, այս անարժանապատվությունը, այս խայտառակությունը, զոհված երեխեքի վրա եռագույնների դողդողացող ձայնը հետապնդելու են. դրանից փախուստ չի՛ լինելու»:
0Comments