Ադրբեջանը հուսով է, որ Հռոմի պապը միջնորդ կդառնա Հայաստանի հետ հարաբերություններում

Մանրամասներ

ա

Ադրբեջանը հուսով է, որ «շահագրգիռ» Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջնորդ կհանդիսանա Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը, հայտնում է Aleteia-ն։

Նրա խոսքով, այն փաստը, որ Սուրբ Աթոռը «լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ», արդարացնում է խնդրանքը։ Բացատրելու համար, թե ինչ է ակնկալում Ադրբեջանը Սուրբ Աթոռից, դեսպան Մուստաֆաեւը որպես օրինակ է բերել պատրիարք Կիրիլի միջնորդությունը 2021 թվականի հոկտեմբերին։