Ստամբուլն ընդհանրապես Թուրքիայի հետ որևէ կապ չունի․ Ստամբուլյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Տգիտությունն այնքան շատ է, որ այս իշխող ուժը չգիտի, որ Ստամբուլն ընդհանրապես Թուրքիայի հետ որևէ կապ չունի, այն հունարեն Իստամբուլ բառից է ու բացարձակ առնչություն չունի Թուրքիայի հետ, այն թուրքական ծագում չունի։

Իստամբուլ հունարենից թարգմանված նշանակում է «Իջնել քաղաք»։ Այդ բառը ժամանակին օգտագործել են կոստանդնուպոլսցիները։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ խոսելով իշխանական պատգամավորների կողմից իրեն իր ազգանվան համար թիրախավորելու մասին։

Նա ասաց, որ դեռ հնարավորություն չի ունեցել ամբիոնից կրթելու իշխանական պատգամավորներին, կփորձի։