Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Մենթոր դպրոցների բաց մրցույթ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականություն ապահովելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկությունները։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։

«E-school Armenia» նախագիծը, որն իրականացնում է հեռավար կրթության ծրագրերը, մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին՝ ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար:

Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` 2021 թ․–ի սեպտեմբերից որոշվեց համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության պայմաններում երեխաների կրթության շարունակականության ապահովման համար:

Սեպտեմբերին ուսուցչի բացակայությամբ պայմանավորված՝ այս կամ այն առարկան չէր դասավանդվում Հայաստանի շուրջ 101 մարզային դպրոցներում։ Ծրագրի մեկնարկից հետո մենթորական աջակցության համար դիմել է 50 դպրոց։

Հայաստանում այս պահին կա 17 մենթոր դպրոց։ Հայտարարված նոր մրցույթի արդյունքում կընդլայնվի արդեն գործող մենթորական ցանցը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և թիրախային դարձնել հեռավար դաընթացների կազմակերպումը։