Լավրով-Բլինկեն հանդիպում է նախապատրաստվում

Մանրամասներ

ա

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առաջիկայում կարող են հանդիպել Եվրոպայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Լավրով-Բլինկեն հանդիպումը նախապատրաստման ակտիվ փուլում է:

Ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել էին երկրների միջև անվտանգության երաշխիքներին և հետագա շփումներին վերաբերող հարցեր: