Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված։

«Այս փուլում Ղարաբաղ կարող են մեկնել միայն Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով այցելուներին չի թույլատրվի գիշերել։ «Քաղաքացիները կկարողանան մի քանի ժամ անցկացնել  նշանակման վայրում»,-ասել է նա՝ նշելով, որ ապագայում կարող են կազմակերպվել զբոսաշրջային ուղեւորություններ օտարերկրյա քաղաքացիների համար։