Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրվա ու վայրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ Ռուբեն Ռուբինյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Երկրորդ հանդիպման օրվա ու վայրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման մասին։

Ռուբինյանն ասել է, որ առաջին հանդիպման արդյունքներով երկու կողմերի ԱԳՆ-ները մամուլի հաղորդագրություններ են տարածել, որոնցում ֆիքսված է՝ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների․ «Առաջին հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել, բայց թե ինչպես կընթանա գործընթացն ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից ու կառուցողականության շարունակականությունից։

Հայաստանն անկեղծ է իր մոտեցման մեջ, հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես նմանատիպ կառուցողականություն կցուցաբերի: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, հասնել սահմանի բացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»։