Բոլորը դարձել են թուրք ու դավաճան բռնողներ․ Ռուբինյան․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ես որպես Հայաստան- Թուրքիա հարաբերություններում, հատուկ ներկայացուցիչ,  պետք է լինեմ անձեռնմխելի, կամ անքննադատելի, հակառակը՝ ես կարծում եմ քննադատության իրավունքը լավագույն բաներից է` ինչ մեզ հետ եղել է վերջին տարիներին։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում, շեղվելով օրակարգից, անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ իր հասցեին հնչեցրած դիտարկումներին։

Ռուբինյանը հրավիրեց քաղաքական քննդատության ենթարկել  իր վարած քաղաքականությունը, գործողությունները և իր խոսքերով ասած իր «համեստ» անձը։

«Պարոն Մանուկյան,  մեր խնդիրը մեր քննարկումների ցածր որակի և ընդհանրապես այն փաստի, որ ԱԺ-ն տեղ-տեղ դարձել է անիմաստ խոսակցությունների վայրի հոմանիշ՝ մենք չենք խոսում ըստ էության և խոսում են աղմկային տրամաբանությամբ»,- ասաց Ռուբինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։