Բաքուն վերահսկում էր հայկական զինուժը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում նա կարող էր ավելի առաջ գնալ և խոստովանել, որ Ադրբեջան կոչվող կազմավորումը չէր կարող 1918թ․ հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եթե Նուրի փաշայի բաշիբոզուկների սվինների վրա օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարությունը չհաստատվեր Բաքվում։

Այս համատեքստում հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է, ըստ Բաքվի բռնապետի՝ 1918թ․ ադրբեջանական կառավարությունը Երևանն իբր «նվիրել» Հայաստանին, եթե առանց օսմանյան ուղիղ ներխուժման, ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դեպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը»։