ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 17-ի որոշմամբ՝ Էդգար Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փարվանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր Ապարանում։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Եղիազարյանն ազատվել է պաշտոնից.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Եղիազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:
Եղիազարյանն այս պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հունիսի 7-ին։
0Comments