Կարո՞ղ եք՝ խոսքով «ծալեք» դիմացինին. Չե՞ք կարող՝ մանդատը դրեք և ուրիշ գործ գտեք, բայց կռիվ մի արեք. Դա ձեր դեմ է աշխատում

Մանրամասներ

ա

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուճյան էջում գրել է. «Ես ուրախ եմ, որ Ազգային Ժողովի այսօրվա միջադեպը չվերածվեց ծեծկռտուկի կամ ուժի գործադրման, բայց, կարծում եմ, որ այդ առթիվ էլ ավելի ուրախ պետք է լինի ՔՊ-ն»:

«Ամբողջ առավոտ ընդդիմությունը գերակշռապես «Ռուբինյանը Թուրքիայի շպիոն է» մակարդակի ինչ-որ մռակոբես ախմախություններ էր խոսում:

Եթե այդ ամենը վերածվեր բռնության կամ ուժի գործադրման, ապա բոլորը կքննարկեին բռնությունը՝ քննադատելով իշխանությանը: Իսկ այժմ բոլորը քննարկում են այն, որ հայ-թուրքական բանակցությունների մասով Քոչարյանական ընդդիմության ասելիքը մեքենայի վրա դրոշի առկայության-բացակայության մակարդակի է:

Խորհրդարանը, տիկնայք և պարոնայք, խոսելու տեղ է: Ցանկալի է՝ բովանդակալից խոսելու, բայց խոսելու և ոչ բռունցքներ չափելու:

Կարո՞ղ եք՝ խոսքով «ծալեք» դիմացինին: Չե՞ք կարող՝ մանդատը դրեք և ուրիշ գործ գտեք, բայց կռիվ մի արեք՝ երկարաժամկետ առումով դա ձեր դեմ է աշխատում»: