Գերմանիայի ԱԳ նախարարը սպառնացել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ «ագրեսիայի» դեպքում

Մանրամասներ

ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ լարվածության աճը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։

«Յուրաքանչյուր հաջորդ ագրեսիվ գործողություն Ռուսաստանի համար բարձր գին կունենա՝ տնտեսական, ռազմավարական եւ քաղաքական առումներով»,- ասել է Բերբոքը ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Դիվանագիտությունը միակ ելքն է»:

Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան եւ Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ՝ վերսկսելու  քառակողմ խաղաղ բանակցությունները՝ «նորմանդական ձեւաչափով», որը ներառում է Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Ռուսաստանը։

«Մեզ համար այժմ կարեւոր է, որ ո՛չ Բեռլինը, ո՛չ Փարիզը առանց Ուկրաինայի որեւէ որոշում չընդունեն Ուկրաինայի վերաբերյալ եւ մեր թիկունքում որեւէ խաղ չխաղան Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անալենային նման սկզբունքային դիրքորոշման համար»։