Եթե պատվաստանյութը իրոք անվտանգ լիներ, մեր դեպուտատները տակից թանկով կգնեին ու մեզ անգամ չէր էլ հասնի

Մանրամասներ

1

Ես հասարակ քաղաքացի եմ ու մի համոզմունք ունեմ, դրա համար էլ այստեղ եմ։ Համոզմունքն այն է, որ բժշկությունը չի կարող պարտադրանքով լինել, դա ուղղակի հնարավոր չէ։ Մարդը ինքը պիտի որոշի պատվաստվի, թե ոչ։ Այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի մոտ մեկնարկած հերթական բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը։

«Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որն անգամ փորձարկում չի անցել։ Ես բժիշկ չեմ, բայց համոզված եղեք, որ այս թեման ես շատ եմ ուսումնասիրել, շատ խելացի բժիշկների եմ լսել ու հասկացել, որ անվտանգ պատվաստանյութ միայն տասնյակ տարիների ընթացքում է հնարավոր ստանալ։ Հիմա ի՞նչ ա նշանկում 9 ամիսների պատվաստանյութը պատվաստել մեզ։ Լավ բանը երբեք չի լինում պարտադրաբար ու եթե պատվաստանյութը իրոք անվտանգ լիներ, մեր դեպուտատները տակից թանկով կգնեին ու մեզ անգամ չէր էլ հասնի։ Ես գիտեմ, որ մարդկանցից շատերը դեմ են այս ամենին , բայց շարունակում են տանը նստած մնալ, այ ես հենց սա չեմ հասկանում։ Պետք է դուրս գալ ու ակցիաներ անել»,- ասաց նա։