Հանրապետության որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով մեքենաների համար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: