Չինաստանն ու Իրանը հայտարարել են, որ սկսում են կյանքի կոչել 25 տարվա համագործակցության համաձայնագիրը

Մանրամասներ

ա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին հանդիպման ընթացքում հայտարարել են երկու պետությունների միջև 25 տարվա համապարփակ համագործակցության ծրագրի իրագործման մեկնարկի մասին: Այս մասին հայտնել են Չինաստանի արտգործնախարարությունից։

Պեկինն ու Թեհրանն այդ համաձայնագիրը ստորագրել են 2021 թ. մարտի 27-ին: Այն ներառում է փոխգործակցությունը տնտեսության և մշակույթի ոլորտներում։

«Որոշվել է ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտադրության, գիտության, առողջապահության ոլորտներում, ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ձկնորսության, կիբեռանվտանգության ոլորտներում, խորացնել հումանիտար փոխգործակցությունը, այդ թվում՝ կրթության, կինոյի, մասնագիտական պատրաստության և այլ ուղղություններով՝ համագործակցության նոր առաջընթացի հասնելու համար»,- ասված է փաստաթղթում:

Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզիի խոսքով՝ Իրանն ու Չինաստանը դեռ պետք է փաստաթղթում մատնանշված ոլորտներից յուրաքանչյուրի համար առանձին պայմանագրեր կնքեն։