Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է

Մանրամասներ

ա

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացան հերթական տուրերի պարտիաները:

Տղամարդկանց առաջնության 5-րդ տուրում հաղթանակներ տարան Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը: 3,5 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է:

Կանանց մրցաշարում հաղթանակներ տոնեցին Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Մարիամ Ավետիսյանը: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Սուսաննա Գաբոյանը: