Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Հանրապետության տարածքում`

Հունվարի 16-ի ցերեկը առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: