Ղազախստանում նոր ռևանշ չի լինի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացառում է իրավիճակի նոր սրացումը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ղազախստանում հազիվ թե հնարավոր լինի անկարգությունների նոր բռնկում, կարծում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես չէի ասի ինչ-որ ռեւանշի կամ նոր բռնկման մասին։ Ես գրեթե համոզված եմ, որ դա անհնար է, որովհետեւ, նախ՝ իրավիճակը վերահսկվում է։ Երկրորդ՝ այժմ իրականացվում է ամբողջ պատկերը, բոլոր մասնակիցներին պարզելու մեծ աշխատանք։ Հետեւաբար, կձեռնարկվեն միջոցներ Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակում։ Եվ իհարկե, բոլորն իրենց համար այս իրավիճակից եզրահանգումներ են արել, ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլեւ երկրի ղեկավարությունը»,- ասել է նա RT-ի հարցազրույցում։

Զասը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա։ Մեկնաբանելով Ղազախստան կազմակերպության խաղաղապահների մուտքը՝ նա նշել է, որ այդ իրադարձությունները դաս եղան։ «Մի փոքր ավելի ուշ մենք հանգիստ իրադրությունում կվերլուծենք այդ ամբողջ գործընթացը, որոշակի եզրակացություններ կանենք մեզ համար եւ, եթե պետք է, ինչ-որ ճշգրտումներ։ Այլ հարց է, որ մեր գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Որովհետեւ այն համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ-ում, հիմա իրապես գործեցին, եւ վատ չգործեցին»,- ընդգծել է նա։