Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 2 նոր դեպք

Վարակվածների ընդհանուր թիվը 347 617 է, մահվան դեպքերինը՝ 9535

ա

Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 617-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 8019 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունվարի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1516 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9535-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 91 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 609։ Մեկ օրում արվել է 4217 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 640 615 թեստ: