Հաղարծինում հայտնաբերել և բերման են ենթարկել հետախուզվող Վանաձորցուն

Մանրամասները՝ տեսանյութում

Հունվարի 9-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Հաղարծին գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 26-ամյա մի բնակչի:

Նա 2021 թվականի նոյեմբերի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար։

Խափանման միջոցը` կալանք: