Գյուղմթերքի թանկացումներ են լինելու. Մարտից հետո մսի դեֆիցիտ էլ կլինի․ Մեզ պետք է աղոթել, որ երաշտ տարի չլինի այս տարի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն իր էջում գրում է․ «Եկող գարնանից արդեն գյուղմթերքների թանկացումներ են լինելու, ու դա ամբողջովին սպասելի երևույթ է.

Ազոտական պարարտանյութը 6500֊ից դարձել է 18500։ Ֆոսֆորականը արդեն 22 000֊ի շեմն է հատում։ դիզելի գները տեսնում եք։ Չեն թանկանալու այն ապրանքները, որոնց գերկուտակում է լինելու, դրանցից մեկն էլ խնձորն է։ Առհասարակ խորհուրդ կտամ ֆերմերներին մոտակա երկու տարին զերծ մնան խնձորի այգի հիմնելուց։

Մարտից հետո մսի դեֆիցիտ էլ կլինի ու կսկսեն տավարի մսի, կամ ավելի ցանկալի կլինի կեմդանի կովերի ներմուծման ծավալները մեծացնել։ 

Մեզ պետք է աղոթել, որ երաշտ տարի չլինի այս տարի»։