Բռնվել է Հայրիկյանը. Հատուկ օպերացիա՝ Երևանում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ  Հովհաննես Արիստակեսյանի, քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի (հետախուզություն) պետ Նարեկ Ազարյանի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Զ. Հայրիկյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 1-ին մասի, 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 316 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում