Ուկրաինացիները զինվում են․ Ծրագիր է մշակվում «ցանկացած անկանխատեսելի դեպքի համար». Ի՞նչ է սպասվում

Մանրամասներ

ա

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկին ասել է, որ երկրի տարածքային պաշտպանության բոլոր ուժերը զենք կստանան մինչև փետրվար։ Խորհրդարանականը, ըստ press time-ի, նման հայտարարություն է արել Espresso հեռուստաալիքի եթերում։

«Ուկրաինայի բոլոր սահմանամերձ շրջաններում բրիգադներն արդեն, ըստ այդ կարգավորող հրահանգների, հրամանների և ակտերի, պետք է ստանան և՛ զենքերը, և՛ հասկանան տեղակայման վայրերը»,-ասել է Վենիսլավսկին՝ նշելով, որ այդ տեղեկությունն արդեն հաստատել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի հրամանատարները։

Պատգամավորը պարզաբանել է, որ սկզբում զենք կտրամադրվի սահմանամերձ շրջաններում ծառայող զինվորականներին, իսկ մինչև փետրվար կհասցվի ամբողջ Ուկրաինայի ստորաբաժանումներին։

Վենիսլավսկին հավելել է նաև, որ այս պահին իշխանությունները գործողությունների ծրագիր են մշակում «ցանկացած անկանխատեսելի դեպքի համար»։ Այս առնչությամբ խորհրդարանականն ափսոսանք է հայտնել, որ 2014 թվականից ի վեր ոչ ոք ընդհանրապես չի զբաղվել դրանով։