Կանադայի ԱԳ նախարարը մեկնում է Ուկրաինա

Մանրամասներ

ա

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հաջորդ շաբաթ վեցօրա այց կիրականացնի Ուկրաինա: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այցը «նպատակ ունի վերահաստատել Կանադայի հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան «աշխատելու է իր միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին և պաշտպանելու ուկրաինացիների արժանապատվությունն ու մարդու իրավունքները»: