Զգուշացնում եմ սրանց. չփորձեք և չհամարձակվեք, ամեն ինչ վերահսկվում է իմ կողմից․ Արմեն Դարբինյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

ԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները.

Հաշվի առնելով հանրության անհանգստությունը իմ ֆիզիկական անվտանգության վերաբերյալ գրառմանս առիթով, հարկ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումը.

Իրադարձությունների ընթացքը կարող է ակտիվացնել հակառուսական ուժերին և դրդել նրանց ինչ-ինչ գործողությունների՝ մեղքը բարդելով ռուսների վրա: 

Ուզում եմ, որ այդ ուժերը որևէ պատրանք չունենան՝ իմ աշխարհաքաղաքական կողմնորոշումերի վերաբերյալ. եղել և մնում եմ Ռուսաստանի հետ իրապես դաշնային և եղբայրական հարաբերությունների զարգացման կողմնակիցը՝ սակայն հայ ժողովրդի իրական շահերի և պետության առաջնահերթությունների գերակայությամբ:

Ցավում եմ, որ Հայաստանյան նախկին թե ներկա իշխանությունները՝ կամ լեգիտիմության, կամ էլ փորձառության պակասի պատճառով ունակ չեն եղել և չեն մեր իրական շահերը ներկայացնելու և պաշտպանելու Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք առաջիկայում լրացնելու ենք այդ բացը:

Նաև նկատեցի ներհայաստանյան քաղաքական քյանդրբազների և նրանց սպասարկող ծախու լրատվամիջոցների (օրինակ ՝ Հայելի ակումբ) ակտիվությունը իրավիճակի շուրջ:

Զգուշացնում եմ սրանց. չփորձեք և չհամարձակվեք, ամեն ինչ վերահսկվում է իմ կողմից:

Արմեն Դարբինյան