ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում

Մանրամասներ

ա

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության ճեղքման և հաջող հարձակման զարգացման համար: Բացի այդ, տանկիստները կատարելագործել են թիրախների խոցման հմտությունները փակ կրակային դիրքերից մինչև 6 կմ հեռավորության վրա:

Տանկային մեխանիկ-վարորդները տանկերի վարելու վարժանքներ են կատարել «Տանկային բիաթլոն» դաշտային մրցույթի ընտրական փուլի շրջանակներում:

Տանկային ստորաբաժանումները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մարտ վարելու և պաշտպանական մարտավարություն են մշակում:

Զորամասերի տանկային դասակների մարտական ներդաշնակեցումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվար: